Կենդանակերպի 5 դաժան նշաններ, ովքեր միայն ցավ են պատճառում շրջապատին

Խոյ: Կարող են դաժան լինել արտահայտություններում: Զայրույթի ու տխրության պահին կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն առանց հետին մտքի բարձրաձայնում են իրենց գաղափարները՝ առանց մտածելու՝ ինչպես կարող են դրանք նեղացնել դիմացինին: Բացի այդ՝ Խոյերը սիրում են մրցակցել և հաղթանակի դեպքում կարող են մեծամտանալ, պարտության դեպքում՝ «թունավոր» դառնալ:

Խոյի հետ ցանկացած մրցակցություն հոգեբանական փորձություն է. այդ ընթացքում կարող եք ստիպված լինել լսել կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների թունավոր ու չար մեկնաբանությունները: Երբ Խոյերը հանգստանում են, կրկին դառնում են ուրախ ու քնքուշ՝ մոռանալով, որ իրենց դաժանության զոհ դարձած մարդիկ կարող են բավական երկար վերականգնվել:

Խեցգետին: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են ափերից դուրս գալ զգացմունքների ազդեցությամբ, դառնալ խանդոտ ու սեփականատեր: Երբ Խեցգետինները զգում են, որ կորցնում են ինչ-որ մեկին կամ ինչ-որ բան, որ սիրում են, սկսում են ակտիվ գործել: Այս վիճակում նրանք իսկապես դաժան են, բնազդի օգնությամբ զգում են՝ ինչպես հարվածել՝ ցավ պատճառելու համար:

Խեցգետինները չեն վախենում իրենց գործողությունների հետևանքներից՝ բացարձակ չմտածելով հոգեբանական վնասի մասին, որը կարող են հասցնել: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները երբեմն կարող են մեղքի զգացում ունենալ և զղջալ, ինչը տեղի է ունենում դաժան քայլերից շատ ավելի ուշ:

Առյուծ: Առյուծներն այնքան խարիզմատիկ են, որ դժվար է չսիրել նրանց: Բայց երբ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարծում են, որ իրենց վտանգ է սպառնում, կարող են հարձակվել մարդու վրա և մաս-մաս անել նրան: Նրանք գիտեն՝ ինչպես կռվել, և չեն վախենում դրանից: Առյուծները չեն խաղա կանոններին համապատասխան, կօգտագործեն բոլոր կեղտոտ մեթոդները, եթե մտադրվել են ոչնչացնել ձեզ:

Նույնիսկ մի փորձեք խոցել Առյուծին կամ կտրել նրա ճանապարհը: Երբ արթնանում են բնազդները, Առյուծները դաժան են դառնում:

Կարիճ՝ կենդանակերպի ամենադաժան նշանը: Առաց խնդրի՝ անցնում են մարդկանց վրայով, նրանց մանիպուլյացիայի ենթարկում՝ ստնալու համար այն, ինչ ցանկանում են: Կարիճներն իսկապես դաժան են, երբեք չեն կարեկցում մարդկանց, ում նեղացրել են: Նրանք կարծում են, թե դա տեղի է ունեցել դիմացինի մեղքով:

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն առանց խնդրի գնահատողական դատողություններ են անում մարդկանց, նրանց մոտիվների, մտադրությունների և արժեքների մասին՝ առանց հասկանալու՝ որքանով են իրենց ենթադրությունները համապատասխանում իրականությանը: Դժվար է պաշտպանվել, երբ ձեզ մեղադրում են բաներում, որոնք իրականությանը չեն համապատասխանում:

Այծեղջյուր: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների բնավորության «մութ» կողմերն ի հայտ են գալիս որոշակի իրավիճակներում: Նրանք անտանելի դաժան և անտարբեր են դառնում, երբ խոսքը կարիերայի աճի, ցանկալիին հասնելու կամ թշնամուն վերացնելու մասին է:

Այծեղջյուրները կարծես վայելում են մյուսների դժբախտությունը և կարող են ուրախությամբ պատմել, թե ինչպես է պատժվել մարդը, ով նախկինում իրեն ցավ է պատճառել: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարեկից չեն, ուրախանում են մյուսների անհաջողություններով ու պարտությամբ:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Կենդանակերպի 5 դաժան նշաններ, ովքեր միայն ցավ են պատճառում շրջապատին