4 մթերքներ, որոնք մաքրում են թոքերը

Ծխողները գիտակցաբար սպանում են իրենց օրգանիզմը, իսկ վնասի մեծ մասը հասնում է թոքերին։ Ծխի ամեն ներշնչումից հետո թոքաբշտիկները միկրոսկոպիկ այրվածքներ են ստանում, վնասվում և մահանում են։ Արդյունքում թոքերում խեժ և լորձ է հավաքվում, ինչի հետևանքով առաջանում է խեղդող հազ։

Սակայն այդ թոքաբշտիկները վերականգնվելու հատկություն ունեն, որին սատարելու լավագույն մեթոդը ծխելը թողնելն է։ Կան լավ նորություններ նաև այն մարդկանց համար, ովքեր դեռևս չեն կարողանում ազատվել այդ մահացու սովորությունից։ Գիտնականները պարզել են 4 արդյունավետ մթերքներ, որոնք մաքրում են թոքերը խեժից և լորձից:

Ինչպես մաքրել թոքերը

Ծխախոտի ծխի վատ ազդեցությունից տուժում են ոչ միայն ծխողները, այլև նրանց շրջապատող մարդիկ։ Բոլոր քաղաքների բնակիչները ամեն օր ենթարկվում են այդ ծխի վատ ազդեցությանը, այդ իսկ պատճառով էլ այս մթերքները կարևոր են նաև չծխողների համար։

1. Գրեյպֆրուտ

Այս մրգի ցիտրուսային մասը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք բարելավում են օրգանիզմի բջիջների ֆունկցիոնալությունը։ Բացի այդ՝ գրեյպֆրուտի պարունակությունը պայքարում է բջիջների մուտացիոն մղումների դեմ։ Այդ իսկ պատճառով ծխողների համար շատ կարևոր է այս մթերքն օգտագործել, քանի որ նրանք գտնվում են թոքերի քաղցկեղի զարգացման ամենառիսկային խմբում։

2. Սխտոր

Սխտորը հզոր զենք է, որով կարելի է պայքարել զանազան հիվանդությունների դեմ։ Այն այնքան լավ է ազդում օրգանիզմի վրա և այնքան մեծ քանակով առողջացնող հատկություններ ունի, որ պետք է անհապաղ ավելացվի Ձեր սննդակարգի մեջ։ Այն լավ է բուժման և օրգանիզմի պրոֆիլակտիկայի համար։

3. Կոճապղպեղ

Կոճապղպեղն ունի հակաբակտերիալ և հակավիրուսային հատկություններ, լայնացնում է անոթները, ինչպես նաև խթանում է լորձի հեռացմանը և բրոնխային ճանապարհների բացմանը։

4. Գազար

Գազարը հարուստ է A, C, E, K վիտամիններով և B վիտամինային խմբով։ A վիտամինը դրական է ազդում էպիթելային հյուսվածքների և բջիջների վրա։ Որպեսզի չեզոքացնեք նիկոտինի վատ ազդեցությունը, որը օրգանիզմից հեռացնում է վիտամինները, պետք է շատ գազար ուտեք՝ հում վիճակում։ Գազարի հյութը նույնպես շատ օգտակար է։

Եթե դուք վերջապես հավաքել եք կամքի ուժ և թողել եք ծխելը, ապա այս մթերքները շատ կարևոր են Ձեզ համար։ Դրանք շատ արագ կմաքրեն Ձեր թոքերը և կբարելավեն շնչառությունը։

Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

4 մթերքներ, որոնք մաքրում են թոքերը