Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանն այն հայտնիներից է, ով հաճախ է քննարկվում ու քննադատվում անճաշակ հագուկապի ու կերպարներ համար։
Երգչուհին կարծես չի կարողանում իր ոճը գտնել կամ էլ իր կառուցվածքին համապատասխան հագուստ չի գտնում ու անիմաստ վազում է թրենդների հետևից։
Այս տեսքն ուներ նա Լոս Անջելեսում ամուսնու հետ ելույթի ժամանակ։
Նրա ամենաքննադատված կերպարներից այս 3-ը հաստատ բոլորը կհիշեն։
Սակայն այսօր հաճելիորեն զարմացա, տեսնելով, թե որքան նուրբ ու գեղեցիկ տեսք ունի երգչուհին տանը՝ սպորտային հագուստով։